News

Կյանքի հետքեր Լուսնի վրա

Featured 2015-02-04

Լուսնի հողային ենթաշերտերում հնարավոր է երկրային կյանքի հնագույն հետքեր պահպանված լինել: Ինչպես նշում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները, հետքերը կարող են պահպանվել լուսնային լավայում: Ինչպես հայտնի է, կյանքը Երկրի վրա ծագել է մոտ 3.8 մլրդ տարի առաջ, սակայն հայտնի չէ` ինչպես, քանի որ այդ ժամանակից ի վեր տեկտոնական ուժերը վերացրել են կյանքի առաջացման հետքերը բնության մեջ:
Ժամանակակից տեսությունների համաձայն` օրգանական միացությունները կարող էին Երկիր ընկնել երկնաքարերի և ասուպների միջոցով, ինչը նշանակում է, որ նման կերպով նրանք կարող էին հայտնվել նաև Լուսնի վրա: 
 
Վերջապես, արբանյակի հարաբերական երկրաբանական կայունությունն առավել լավ պայմաններ էր ստեղծում դրանց պահպանման համար, քան Երկրի մակերևույթը:
 
Գիտնականները փորձերի միջոցով ուսումնասիրել են լավայի և օրգանական միացությունների փոխազդեցությունը: Տարբեր օրգանական միացություններ իրար միացնելով՝ տեղադրել են լուսնային փոշու մեջ և տաքացրել մինչև 700 աստիճան ըստ Ցելսիուսի:
 
Ինչպես պարզվել է, Լուսինը բավականին հարմար է երկարատև պահպանման համար. ընդամենը մի քանի տասնյակ սմ երկնաքարի կտորները բավական են մոլեկուլները լավայի կրակից պաշտպանելու համար:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.