News

Հրազդանի թիվ 11 դպրոցի հերոս դարձավ…/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2015-02-03

«Dasaran» կրթական ծրագրի և իր գործընկեր «NURCARD» կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթի շրջանակում Dasaran-յան թիմն այս անգամ այցելել էր Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոց՝ հանձնելու այն համակարգիչը, որն իր դպրոցի համար շահել էր 8-ի «բ» դասարանի աշակերտ Մհեր Գալստյանը:

Դպրոցում Dasaran-յան թիմին ընդունեցին ուրախությամբ և մեծ ջերմությամբ: Կրթական ծրագրի ներկայացուցիչները հայտարարեցին օրվա հերոսի՝ հաղթող աշակերտի անունը, շնորհավորեցին նրան և դպրոցի անձնակազմին, ապա հանդիսավոր կերպով հանձնեցին համակարգիչը:

Վերջինի՝ որպես մրցանակի ընտրությունը պատահական չէ. տարիներ շարունակ «Dasaran» կրթական ծրագիրը նպաստել և նպաստում է դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիների՝ որպես ճանաչողության և իմացության ընդլայնմանը ծառայող միջոցների ներդրմանն ու ակտիվ կիրառմանը:

Պատահական չէ նաև «Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակում հաղթող ճանաչված աշակերտներին, ինչպես նաև նրանց դպրոցներին պարգևատրելը. աշակերտը և դպրոցը միասնական ուժ են, միասնական թիմ, նրանցից մեկի հաղթանակը մեծ հաղթանակ է նաև մյուսի համար:

Թիմի և թիմային ոգու գաղափարի վրա էլ հենվում են «Dasaran»-ի նախաձեռնած մրցույթներից շատերը: Կրթական ծրագրի համոզմունքներից մեկն այն է, որ աշակերտի յուրաքանչյուր նվաճում պայմանավորված է հենց դպրոցում առկա ներթիմային առողջ մրցակցությամբ և վստահելի թիմակիցներ ունենալու գիտակցումով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.