News

Սկսվել է միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարված մրցույթների ամփոփումը

Educational 2013-04-08

Ապրիլի 5-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթների անփոփիչ փուլը: Մրցույթին մասնակցել են տարբեր կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները:

Վերջիններիս ողջունել և հաղթողներին շնորհավորել է նախարար  Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.

«Սիրելի երիտասարդներ, դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից  և  ներկայացնելու եք փոքրիկ, բայց հպարտ երկիր. իմ հորդորն  ու պահանջն է ձեզ` ցուցաբերեք բարձր առաջադիմություն և լավ վարք»,-նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին: 

Այս տարի Հայաստանին տրամադրվել են Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար` 5, Բուլղարիայի` 4, Ռումինիայի` 8 և Լեհաստանի` 6 կրթաթոշակային տեղեր:
 
Աղբյուր՝ www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.