News

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Educational 2015-02-03

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին:

ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով դոկտոր Ա.  Տեր-Կյուրեղյանին բուհի կառավարումն ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Ամերիկյան համալսարանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում:

Նախարարը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի բուհի  զարգացման, արդեն ձևավորված ավանդույթների պահպանման և կրթական նոր ձեռքբերումների ապահովման  առումով:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձել են աշխատանքային մի շարք խնդիրների:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.