News

Երևանի թիվ 142 դպրոցի հերոս դարձավ… /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2015-02-02

«Dasaran» կրթական ծրագրի և իր գործընկեր «NURCARD» կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթի շրջանակում Dasaran-յան թիմն այցելել է Երևանի թիվ 142 դպրոց՝ հանձնելու այն համակարգիչը, որն իր դպրոցի համար շահել էր 12-ի «ե» դասարանի աշակերտուհի Անուշ Կուջոյանը: Դպրոցում Dasaran-յան թիմին ընդունեցին ջերմությամբ և մեծ ոգևորությամբ:

Կրթական ծրագրի ներկայացուցիչները հայտարարեցին օրվա հերոսի՝ հաղթող աշակերտուհու անունը, շնորհավորեցին նրան և դպրոցի անձնակազմին, ապա հանդիսավոր կերպով հանձնեցին համակարգիչը:

Վերջինի՝ որպես մրցանակի ընտրությունը պատահական չէ. տարիներ շարունակ «Dasaran» կրթական ծրագիրը նպաստել և նպաստում է դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիների՝ որպես ճանաչողության և իմացության ընդլայնմանը ծառայող միջոցների ներդրմանն ու ակտիվ կիրառմանը:

Պատահական չէ նաև «Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակում հաղթող ճանաչված աշակերտներին, ինչպես նաև նրանց դպրոցներին պարգևատրելը. աշակերտը և դպրոցը միասնական ուժ են, միասնական թիմ, նրանցից մեկի հաղթանակը մեծ հաղթանակ է նաև մյուսի համար:

Թիմի և թիմային ոգու գաղափարի վրա էլ հենվում են «Dasaran»-ի նախաձեռնած մրցույթներից շատերը: Կրթական ծրագրի համոզմունքներից մեկն այն է, որ աշակերտի յուրաքանչյուր նվաճում պայմանավորված է հենց դպրոցում առկա ներթիմային առողջ մրցակցությամբ և վստահելի թիմակիցներ ունենալու գիտակցումով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.