News

Կնքվել է համագործակցության պայմանագիր

Educational 2015-02-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է կրթական համագործակցության պայմանագիր ԵՊՀ-ի և Լիբանանի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Զարեհյան դպրեվանքի միջև: Համագործակցության պայմանագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանը, դպրեվանքի տեսուչ Թորգոմ Վարդապետ Տօնոյեանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

ԵՊՀ-ի կողմից Սփյուռքի հայկական կրթօջախների հետ տարվող գործակցության ծրագրերն իրականացնում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը: Այս պայմանագիրը երրորդն էր, քանի որ նմանօրինակ պայմանագրեր են կնքվել նաև Բեյրութի Մեսրոպյան վարժարանի և Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանի հովանու ներքո գործող ազգային վարժարանների հետ:

 
Ինչպես նշեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, պայմանագրի շրջանակներում փորձ է կատարվելու հնարավորություն ընձեռել դպրեվանքի շրջանավարտներին՝ ընդունվելու համալսարանի հայագիտական ֆակուլտետների բակալավրիատ:
 
«Նախքան պայմանագիրն այս գործընթացը բավականին խոչընդոտներ էր ունենում, որոնք հիմնականում կապված էին Լիբանանում դպրեվանքի կարգավիճակի հետ: Պայմանագրի շրջանակներում նաև գործակցության այլ կետեր են ներառված, որոնք նպատակ ունեն ԵՊՀ-ն ներկայանալի դարձնել դպրեվանքի աշակերտաուսուցչական կազմի համար, մասնագիտական ուսումնամեթոդական գրականություն է տրվելու, աշխատանքներ են տարվելու տեղում մասնագետների վերապատրաստման և այլ հարցերի ուղղությամբ»,- նշեց պարոն Հովհաննիսյանը:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.