News

Հացը մեր հանապազօրյա

Educational 2015-01-27

Արագյուղի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի դասվար Ա. Կարապետյանի ներկայացրած ոչ սովորական միջոցառումը՝ նվիրված հանապազօրյա հացին, բույր ու գույն էլ սփռել ամենուր:

Դահլիճը լցված էր թարմ հացի բուրմունքով, հնչում էին բանաստեղծություններ, երգեր: Կարծես փոքրիկները քայլում էին   Դանիել   Վարուժանի «ոսկուն արտերում, ուր ցորենն էր բռնկել առանց այրելու»:

Բեմականացված հատվածներում ձեռքից ձեռք անցնող ճերմակափրփուր լավաշը կարծես խոսում էր, զրույցներ արթնացնում: Միջոցառումn ուսանելի էր և շատ հետաքրքիր, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ հայն աշխարհ է եկել` սրբության նշխար հացն արարելու:
 
Միջոցառման ընթացքում փոքրիկ դերասանները ճաշակեցին Տիրոջ աստվածային օրհնությունը, որ իրենց կյանքի ընթացքն ուղղորդվի «ոչ միայն հացիվ, այլև բանիվ»:
 
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա. Պետրոսյանը պատգամեց երեխաներին, որ հացը միշտ համարեն սրբություն ու մասունք և ցանկացավ, որ բոլոր հայ ընտանիքներում  սեղաններից   հանապազօրյա  հացը  երբեք  չպակասի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.