News

«Հիշում եմ և պահանջում»

Educational 2015-01-27

Մեծ եղեեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում իր համեստ մասնակցությունն է ցուցաբերում Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցը` յուրաքնչյուր ամսվա 24-ը հայտարարելով հիշատակի օր: Հիշատակի օրվան պատշաճ կերպով է պատրաստվում ամբողջ դպրոցը, իսկ յուրաքանչյուր դասարան ստանձնում է ներկայացնել վրիժառու հայորդիներից մեկի վարքը:

Մեկնարկը տրվեց  սեպտեմբերի 24-ին: 11-րդ դասարանը (դասղեկ` Զ. Մելքումյան) ներկայացրեց Կոմիտասի կյանքը, գործը, եղերական մահը` չտարանջատելով նրան իր հարազատ ժողովրդից, համարելով մեկն այն միլիոնուկես սուրբ նահատակներից, որոնց հոշոտեց ոճրագործն ու մնաց անպատիժ:

Դպրոցի պատերի ներքո թևածում էր Կոմիտասի սրբասուրբ երաժշտությունը` իր լուսեղ ելևէջներով ևս մեկ անգամ հիշեցնելով հատուցման պահանջի մասին: Հոկտեմբերի 24-ին միջոցառումների շարքը շարունակեց 7-րդ դասարանը (դասղեկ` Ս. Հակոբյան): Նրանք մեկ անգամ ևս թերթեցին պատմության ողբալի էջերը և կանգեցին՝ հաշիվ պահանջելու ուղու վրա` «Հիշում և պահանջում ենք»:

Հիշատակի օր էր 8 նոյեմբերի 24-ը: Մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքը, գործը և ողբերգական մահը ներկայացրեց 12-րդ դասարանը (դասղեկ` Կ. Զարգարյան): Գեղեցկատես ու վայելուչ կեցվածքով աշակերտ Ա. Հարությունյանը արևմտահայերենով մատուցեց Վարուժանի ինքնակենսագրությունը:

Վերջում կազմելով խաչ` աշակերտները բարձրաձայնեցին «Անդաստան» բանաստեղծությունը` աշխարհի չորս ծագերին հղելով բարեմաղթանքներ: 12-րդցիները ևս իրենց ձայնը միացրեցին ամբողջ աշխարհի հայության պահանջին` հիշում և հատուցում:
 
«Հիշում եմ և պահանջում» խորագրով հիշատակի օր էր դեկտեմբերի 24-ը: Այդ օրը միջոցառմամբ ներկայացավ 8-րդ դասարանը (դասղեկ` Ս. Մասարաջյան): Միջոցառումը նվիրված Գրիգոր  Զոհրապին: Աշակերտները խոսեցին ոչ թե նորավեպի իշխան Գրիգոր Զոհրապի, այլ նրա փաստաբանական գործունեության և օսմանյան խորհրդարանում որպես պատգամավոր ծավալած լայն գործունեության մասին:
 
Աշակերտները շեշտը դրել էին թուրքերի` հայերին բնաջնջելու հակամարդկային վայրագ քաղաքականության պայմաններում Զոհրապի` հայ ժողովրդին գոտեպնդելու, ներքին ուժերն ամփոփելու, կյանքի պահպանման համառ կամքի և մի շարք այլ հատկանիշների վրա: 
 
Աշակերտների խոսքում երևում էր իր ազգի դատը պաշտպանող խորաթափանց գործիչը, հայ ժողովրդի անվեհեր պաշտպանը, խիզախ մարդը, որը խստորեն քննադատում էր թուրքական կառավարության համիդյան մեթոդները:
 
Աշակերտները ներկայացրեցին զգայուն և հայրենասեր Զոհրապին, ով տառապում էր իր ժողովրդին հասած աղետի համար: Նա ինքն էլ դարձավ Մեծ եղեռնի զոհերից մեկը, քանի որ համարձակորեն քննադատեց Թալեաթին և հիշեցրեց պատասխանատվության մասին:  
 
Մասնակիցները հնչեցրեցին պահանջատիրության հարցը, միահամուռ պահանջեցին, որ ողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.