News

Ցուցադրություն Վալենսիայում

Featured 2015-01-24

Աշխարհի տարբեր երկրներում անց են կացվում զանազան միջոցառումներ, ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն իրազեկելու հանրությանը ինչպես հայ դարավոր մշակույթի, այնպես էլ հայոց պատմության, մասնավորապես՝ պատմության ամենասարսափելի էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին:
Բացառություն չէ նաև Իսպանիան: Այսպես, ինչպես հայտնում է իսպանական պարբերականներից մեկը, մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում, որոնք կոչված են հասարակությանը ներկայացնելու հայոց հարուստ մշակույթն ու ավանդույթները:
 
Մի քանի շաբաթ առաջ Միսլատայի Մշակույթի կենտրոնում բացվել է նկարիչ Տիգրան Վարդիկյանի ցուցադրությունը: 
 
Այժմ ցուցադրությունների սրահում ներկայացվելու են մեկ այլ հայազգի վարպետի` նկարիչ, քանդակագործ Ջիվան Միրզոյանի գործերը:
 
Ջիվան Միրզոյանը Իսպանիայում հայ և իսպանացի ժողովուրդների  բարեկամությունը խորհրդանշող առաջին հուշարձանի հեղինակն է: 
 
«Կյանքի խաչը» անվանումը կրող խաչքար-հուշարձանը, որը նվիրված է նաև Հայոց ցեղասպանությանը, տեղադրված է Միսլատայի «Սենդրա» այգում:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.