News

«Մեծ յոթնյակը և Հայաստանը»

Educational 2015-01-23

Երևանի թիվ 140 հիմնական դպրոցում տիրում էր ամանորյա ուրախ տրամադրություն: Ութերորդ դասարանների աշակերտները աշխարհագրության ուսուցչուհի Մ. Սահակյանի ղեկավարությամբ կազմակերպել էին «Մեծ յոթնյակը և Հայաստանը» թեմայով միջոցառում, որի նպատակն էր հանդիսատեսին ծանոթացնել տարբեր երկրներում և Հայաստանում նշվող Ամանորի ավանդույթին:

Գունեղ ձևավորված սեղանները՝ տվյալ երկրին բնորոշ ավանդական ուտեստով, տոնական զարդարված սրահը միջոցառումը դարձրին շքեղ և անմոռանալի: 

Տոնական օրն ավարտվեց ուրախ դիմակահանդեսով: Այդ օրը երեխաները ոչ միայն հաճույք ստացան, այլև շատ գիտելիքներ ձեռք բերեցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.