News

ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՕՐ

Educational 2015-01-23

Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցում օրը սահյանական էր: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Բաբայանը կազմակերպել էր «Ինձ բացակա չդնեք» խորագրով բաց դաս-միջոցառում՝ նվիրված Համո Սահյանին:

12-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին Սահյանին գեղեցիկ ասմունքով և հուզիչ երանգներով՝ ներկաներին տանելով մի ուրիշ աշխարհ…սահյանական պոեզիայի կախարդական աշխարհը… 

 
Այն բանաստեղծական հրաշք աշխարհը, ուր «գարունը հայերեն է գալիս, ջրերն հայերեն են լալիս», քարափներն իրար զարմացած են նայում, իսկ մենք այնքան ենք հայ ու Հայաստան, որ մինչև անգամ Հայաստանից դուրս մեր բոլոր անցած ճանապարհները հայաստանոտ են… 
 
Սահյանական պոեզիայի ու իրենց կանաչ-կարմիր երազների տաք ծվեններով ներկաները գնացին-հասան զանգեզուրյան ձորերն ու քարափները, հիացան բնաշխարհի գույներով:
 
Դասն անցնում էր ուսուցչի պատրաստած տեսահոլովակներով և Սահյանի բառերի հիման վրա գրված երգերի ուղեկցությամբ: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և հաճելի պահեր պարգևեց ներկաներին: 
 
Տնօրեն Ա. Պետրոսյանը գնահատեց և գովասանքի ջերմ խոսքեր ասաց 12-րդ դասարանի աշակերտներին և հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Բաբայանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.