News

Աշխատանքային հանդիպումներ Լոնդոնում

Educational 2015-01-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում:
Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարին մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ  ծրագրերը արդյունավետ և հետևողական իրականացնելու համար:
 
Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: 
 
Իր հերթին նախարար Ա. Աշոտյանը, կարևորելով   երկկողմ համագործակցությունը, համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը և արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականութան ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
 
«Հայաստանի կառավարությունը և կրթության և գիտության նախարարությունն ամեն ինչ անում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու և զարգացնելու համար ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով:
 
Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրա կկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը, հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է: 
 
ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: 
   
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.