News

Մեկնարկել է լոնդոնյան համաժողովը

Educational 2015-01-21

Լոնդոնում մեկնարկել է «Կրթության նախարարների համաշխարհային համաժողով»-ը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակ 82 երկրից, այդ թվում՝ շուրջ 40 նախարար: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Մինչև համաժողովի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը Բրիտանական խորհրդի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ղեկավարների հետ և մասնակցել «Որակի ապահովումը բարձրագույն կրթության ոլորտում» քննարկմանը:
 
Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները, մասնավորապես՝ կրթության որակի ապահովմանը միտված աշխատանքների ընթացքը: 
 
«Կրթության ոլորտում որակի ապահովման համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները Հայաստանում արդեն իսկ իրականացված են: 
 
Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են տարվում ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման մեխանիզմների լիարժեք ներդրման ուղղությամբ»,- իր ողջյունի խոսքում նշել է Ա. Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.