News

Առիթմիկ սրտխփոցը՝ երաժշտության ռիթմի հիմք

Featured 2015-01-21

Մասնագետների անցկացրած հետազոտությունների շնորհիվ արձանագրվել են հետաքրքրաշարժ արդյունքներ, որոնք կարող են զարմացնել ինչպես բեթհովենյան երաժշտության սիրահարներին, այնպես էլ առհասարակ երաժշտասերներին:
Միչիգանի և Վաշինգտոնի համալսարանների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անսովոր ռիթմերը, որոնք լսվում են Բեթհովենի ամենանշանավոր գործերում, նման են առիթմիայով տառապող մարդու սրտխփոցին, որով էլ տառապելիս է եղել Բեթհովենը` ըստ նոր հետազոտության:
 
«Կենսաբանության և բժշկագիտության հեռանկարներ» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները, որոնց թվում են սրտաբան, բժշկագետ-պատմաբան և երաժշտագետ, նկարագրել են կապը գերմանացի անվանի կոմպոզիտորի սրտի հավանական հիվանդության և նրա երաժշտության միջև:
 
Գիտնականներն ուսումնասիրել են Բեթհովենի մի շարք ստեղծագործությունների ռիթմիկ նշանները` գտնելու կապը նրա հիվանդության և երաժշտության միջև, և իսկապես հայտնաբերել են, որ նրա հայտնի գործերից շատերի ռիթմն արտացոլում է սրտի առիթմիկ բաբախյունը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.