News

Հայ դպրոցականների օլիմպիական նվաճումները

Educational 2015-01-20

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում, որն անց էր կացվում Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում, Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցականները նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր շուրջ 400 մասնակիցներով:
Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը  (մաթեմատիկա), Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկա): 
 
Բրոնզե մեդալի են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) և Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա):
Օլիմպիական մրցաշարում Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ:
 
Հայկական թիմը ղեկավարում էր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը: Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով (3 արծաթ, 3 բրոնզ):
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.