News

Փոփոխություններ գիտակրթական ոլորտում

Educational 2015-01-16

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել և պետք է կատարվեն գիտակրթական ոլորտում, այսպես՝ ՀՀ պետբյուջերի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարների չափը փոխվել է:
«Սա նշանակում է, որ գիտությունների դոկտորների և թեկնածուների աշխատավարձը հավելավճարի հաշվին կավելանա մոտ 25-30 տոկոսով»,- նշել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: 
 
Նշվել է նաև, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակով սահմանվելու են մի շարք հասկացություններ, ինչպիսիք են հետազոտական համալսարանը, ազգային գիտական լաբորատորիան և գիտական դրամաշնորհը:
 
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խոսել է նաև գիտական ծրագրերով անցկացված մրցույթների մասին: Նրա տվյալների համաձայն՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթին 248 հայտ է ներկայացվել, որից 100 գիտնականներ ճանաչվել են հաղթող:
 
Ինչ վերաբերում է գիտաշխատողների գործուղումներին, ապա 2014թ.-ին 250 միջազգային գործուղում է իրականացվել: Անցնող տարում իրականացված միջազգային համագործակցությունից առանձնացվեցեցին հայ-ռուսական, հայ-բելառուսական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական, հայ-իտալական համատեղ ծրագրերը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.