News

Քննաշրջանը մեկնարկել է

Educational 2015-01-14

Արդեն իսկ մեկնարկել է 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը: ՀՀ Կառավարության 2014 թ-ի դեկտեմբերի 4-ի՝ հանգստյան և աշխատանքային օրերի փոփոխությունների հետ կապված որոշման հիման վրա ԵՊՀ ռեկտորի հրամանով փոփոխվեց նաև 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
Առկա ուսուցման համակարգով սովորող ուսանողների քննաշրջանը կտևի հունվարի 12-ից մինչև հունվարի 31-ը, իսկ լուծարքային առաջին և երկրորդ շրջանները կանցկացվեն համապատասխանաբար փետրվարի 4-13-ը և փետրվարի 17-26-ը:
 
«Հարկ է նշել, որ մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ յուրաքանչյուր օր 150-300 լսարաններում քննություններ են անցկացվում: Քննաշրջանի առաջին օրվա տվյալներով 297, իսկ այսօր շուրջ 185 լսարաններում քննություններ են անցկացվում: 
 
Քննություններն սկսվում են առավոտյան ժամը 09:30-ից և կարող են տևել մինչև ժամը 18:00-ը»,- նշել է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:
 
Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշումը չի անդրադարձել հեռակա ուսուցման համակարգի վրա: Այդ համակարգում սովորող ուսանողների պարապմունքները կավարտվեն հունվարի 31-ին: 
 
Հունվարի 24-ից կմեկնարկի վերջիններիս ստուգարքային փուլը, իսկ քննությունները կանցկացվեն փետրվարի 2-28-ը: Լուծարքային առաջին փուլը կսկսվի մարտի 3-ին և կտևի մինչև մարտի 12-ը, իսկ երկրորդ փուլը՝ 16-25-ը:
 
Հավելենք, որ առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 9-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգինը՝ մարտի 9-ից:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.