News

Մաշկը վնասող մթերքներ

Featured 2015-01-13

Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալը պայմանավորված է ոչ միայն արտաքին խնամող նյութերի օգտագործմամբ, այլև այն մթերքներով, որոնցով սնվում է անձը: «Ծերացման դեմ լավագույն զենքը պատառաքաղն է»,-ասել է դիետոլոգ Կարեն Ֆիշերը հարցազրույցներից մեկում: Ստորև ներկայացվում են այն մթերքները, որոնց օգտագործումն առօրյայում պետք է սահմանափակել:
Բրնձի բլիթներ
 
Մասնագետները պդնում են, որ այս բլիթները հարուստ են ածխաջրերով, որոնք օրգանիզմում վերածվում են շաքարի և միանում կոլագենի սպիտակուցներին՝ այդ կերպ առաջացնելով կնճիռներ  և վատթարացնելով մաշկի վիճակը:
 
Կապույտ պանիր
 
Պանիրը նույնպես կարող է մաշկային խնդիրներ առաջացնել, եթե այն յուղոտ է: Դիետոլոգները և կոսմետոլոգները նշում են կապույտ պանիրը, որը չարաշահելու դեպքում կարող են բշտիկներ և մաշկի բորբոքային պրոցեսներ առաջանալ:
 
Ձմերուկ և խուրմա
 
Ձմերուկը և խուրման, ինչպես նաև բարձր գլիկեմիկիկ ինդեքսով մի շարք մթերքներ առաջացնում են հորմոնալ փոփոխություններ, որի արդյունքում մաշկի ծակոտիները խցանվում են: Միևնույն ժամանակ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներից կազմված սննդակարգը բարերար ազդեցություն ունի մաշկի վիճակի վրա:
 
Կաթ
 
Կաթը նույնպես կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ, որի համար մեղավոր են կաթի մեջ պարունակվող հորմոնները: Ինչպես ցույց են տվել մի քանի հետազոտություններ, կաթի պարբերաբար օգտագործման և բշտիկների առաջացման միջև հստակ կապ կա, ընդ որում՝ անյուղ կաթն ավելի վնասակար է մաշկի համար, քան սովորականը:
 
Ձավարեղեն
 
Ձավարեղենը համարվում է շատ օգտակար մթերք, սակայն որոշ տեսակների մեջ շաքարը շատ է (37 և ավելի տոկոսով), և այդ շաքարի պատճառով մաշկը կորցնում է իր առաձգականությունը և ավելի ծեր տեսք է ունենում:
 
Միս
 
Միսը մաշկն ավելի կարմիր և յուղոտ է դարձնում, հնարավոր է այն պատճառով, որ այն բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի քանակը, որի պատճառով մաշկի ծակոտիները լցվում են ճարպով, և բշտիկներ են հայտնվում:
 
Ալկոհոլ
 
Բոլոր դիետոլոգները և կոսմետոլոգները միաձայն պնդում են, որ ալկոհոլը խիստ վնասակար է մաշկի համար: Այն սրում է մաշկային հիվանդությունները, այդ թվում՝ պսորիազը, նպաստում է կնճիռների վաղ ի հայտ գալուն և վաղաժամ ծերացմանը:
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.