News

Հագեցած տարի ԵՊՀ-ի համար

Educational 2015-01-12

2014 թվականը ԵՊՀ-ի համար հատկապես հագեցած էր հոբելյանական միջոցառումներով: Այսպես, մեծ շուքով նշվեցին ԵՊՀ-ի, ինչպես նաև նրա առաջնեկների՝ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների 95-ամյակները: Հոբելյանական տարեդարձերը տոնեցին նաև Աշխարհագրության և երկրաբանության, Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման, Ժուռնալիստիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետները և ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
Անշուշտ, հոբելյաններին անդրադառնալն ինքնանպատակ չէ. այն նախևառաջ անցած ճանապարհի, արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների արժևորումն է, այդ ճանապարհին իրենց վաստակով աչքի ընկած անհատների գործունեության գնահատանքն է: 
 
Միաժամանակ հոբելյանական տոներն առաջիկա անելիքները հստակեցնելու, բացթողումները շտկելու և ավելի հաստատակամ քայլերով առաջ շարժվելու առիթ են: 2014թ.-ին փոփոխվեց նաև ԵՊՀ իրավակազմակերպական կարգավիճակը: 
 
ՀՀ Կառավարության որոշմամբ այն պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմակերպվեց հիմնադրամի: Նոր կարգավիճակը 2015թ.-ին և հետագայում ԵՊՀ-ին ինքնավար գործելու հնարավորություն է ընձեռում:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.