News

Երաժշտությունը նպաստում է ինտելեկտի բարձրացմանը

Featured 2014-12-30

Երաժշտության օգտակար հատկանիշները, թվում է՝ անսպառ են: Այսպես, գիտնականների կատարած հետազոտությունները հաստատել են, որ երաժշտությունն օգնում է երեխաների հոգեբանական առողջությունն ամրապնդելուն և նրանց ինտելեկտը բարձրացնելուն։

Մասնագետները սկանավորել են 6–18 տարեկան 232 երեխայի ուղեղ։ Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ երաժշտությամբ զբաղվելն ազդում է ուղեղի շարժիչ հատվածների վրա՝ բարձրացնելով դրանց ակտիվությունը շարժումների վերահսկողության եւ կենտրոնացման բարելավման համար։

Վարքագծի կարգավորման համար պատասխանատու ուղեղի հատվածները ևս որոշ փոփոխությունների են ենթարկվում։ Մասնավորապես՝ երաժշտությամբ զբաղվելը նպաստել է ուղեղի հատվածում կեղևի հաստացմանը՝ կապված կատարողական գործառույթների, այդ թվում՝ հիշողության աշխատանքի, ինքնակամ ուշադրության և ապագայի պլանավորման հետ։
 
Հետազոտողները նաև նշել են, որ երաժշտությամբ զբաղվելու շնորհիվ էմոցիաների վերահսկման համար պատասխանատու ուղեղի հատվածների կեղևը նույնպես հաստացել է՝ երաժիշտ երեխաներին ավելի հավասարակշռված դարձնելով։
 
Այսպիսով, երաժշտությունը կարող է երեխաներին օգնել լուծելու բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, և հնարավոր է՝ նույնիսկ բարելավելու նրանց ուսումնական առաջընթացը։ Գիտնականներն առաջարկում են երեխաների մոտ հոգեբանական խանգարումների բուժման համար նոր մեթոդ մշակել։ 
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.