News

Անդրադարձ կրթություն-բանակ կապին

Educational 2014-12-30

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին:
Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, որ ողջ հասարակությունը Հայոց բանակի կողքին է: 
 
Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել զինվորների ընտանիքներին` նման որդիներ դաստիարակելու համար:
 
Նախարարը, ներկաներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայ զինվորին մաղթել է խաղաղություն, ուժ և կորով: Արմեն Աշոտյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանող զինվորների հետ և խոսել նրանց մասնագիտական հետագա պլանների մասին:
 
Նախարարն ամանորյա նվերներ և համակարգիչներ է հանձնել, իսկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարության անունից խոստացել համակարգչային լսարան բացել զորամասում: Արմեն  Աշոտյանն այցելել է նաև Վահան գյուղի սահմանային դիրքեր:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.