News

«Յուրահատուկ և իմաստավորված թվեր»

Educational 2014-12-29

Օրերս Արարատի մարզի գյուղ Վերին Արտաշատի դպրոցում «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնախմբի առարկայական շաբաթն ավարտվեց «Յուրահատուկ և իմաստավորված թվեր» խորագրով միջոցառմամբ, որն անցկացվեց 8-րդ դասարանի աշակերտների միջոցով ինֆորմատիկայի դասասենյակում: Այն կահավորված էր մաթեմատիկային վերաբերվող բազմաթիվ պաստառներով, օրինաչափություններով և իհարկե յուրահատուկ թվերով, որոնցից մի մասը համակարգիչների էկրաններին էին:

Միջոցառումն սկսվեց թվաբանությունից (գիտություն թվերի մասին), ինչպես ասել է Մ.Վ. Լոմոնոսովը, թվաբանության հետ մտնում ենք «գիտության դարպաս» և սկսում ենք երկրի ճանաչման մեր երկար և դժվար, բայց հետաքրքիր ճանապարհը: Պրոյեկտորի միջոցով ցուցադրվեց թվաբանության վերաբերյալ երգի տեսահոլովակը: 

 
Այնուհետև նշվեց, որ թիվը մաթեմատիկայի հիմնական հասկացություններից մեկն է: Հաճախ ասում են, որ թվերն են կառավարում աշխարհը և այն ունի մեծ դեր մեր կյանքում: Աշակերտներն սկսեցին յուրահատուկ թվերի ներկայացումը, նախ հանելուկը, հետո երգը, որը ցուցադրվում էր պրոյեկտորով, իսկ հետո նրանց մասին տեղեկությունները, որոնք հետաքրքիր էին և զարմանալի: 
 
Յուրաքանչյուր թվի ներկայացման մեջ երևում էր կապը դպրոցում ուսուցանվող բոլոր առարկաների հետ: Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա, իսկ մաթեմատիկան պետք է սիրել թեկուզև նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը, և նա, ով չգիտի մաթեմատիկա, չի կարող իմանալ որևէ այլ գիտություն:
 
Միջոցառումն ավարտվեց հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասի հետևյալ խոսքերով՝ «Երբեք մի արա այն, ինչ չգիտես»: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի մաթեմատիկա և ինֆորմատիկա մասնախմբի նախագահը՝ Ս. Գաբրիելյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.