News

Միջոցառում Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Educational 2014-12-29

Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ին բաց դաս-միջոցառում էր Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Իրենց մասնակցությամբ հանդես եկան 6-9-րդ դասարանի աշակերտները: Դաս-միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Հնչեցին հոգևոր երգեր Արմենուհի Հակոբյանի, Ալինա Հարությունյանի, Սիլվա Պապոյանի կատարմամբ: Բեմականացվեցին «Սերմնացանի առակը» և «Անառակ որդու վերադարձը» առակները: Աշակերտները ներկայացրեցին, թե ինչ է առակը, ինչու է Հիսուսը խոսում առակներով, որից հետո Հիսուսի 12 աշակերտներին մարմնավորող կերպարների շուրթերով մեոկնաբանություններ տրվեցին: 

Իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Սևակ Հակոբյանը, Ռոման Գալոյանը, Ռաֆիկ Թումանյանը, Տիգրան Էհտիբարյանը: Դաս-միջոցառմանը ներկա էին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ Աննա Վարդանյանը, դպրոցի տնօրեն Օֆելյա Պետըրոսյանը, ուսուցիչներ, աշակերտներ:
 
Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանն իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց աշակերտներին, Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Արմ. Օհանյանին, ՄԿԱԳ փոխտնօրեն Ազգ. Այվազյանին: Կարևորելով առարկաների դերն ու նշանակությունը՝ տնօրենը նշեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.