News

Լինենք խաղաղասեր

Educational 2014-12-29

Մ. Գորկու անվան Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում խորագրում նշված կարգախոսը դեռահասների համար սկզբունքային վարվելակերպ և համոզմունք ձևավորելու նպատակով անցկացվեց հերթական բաց դասը: Փաստելով, որ դեռահասությունը կոնֆլիկտային իրավիճակների համար «նպաստավոր» տարիք է, քանզի ինքնահաստատման ճանապարհը դժվար է անցնել առանց բախումների առօրյա փոխհարաբերություններում, կարևորվեցին առաջացած տարատեսակ անհամաձայնությունների դեպքում խաղաղ լուծումներ գտնելու կարողությունը:
Ցանկալի է, որ երեխաները կոնֆլիկտային իրավիճակներում կարողանան ճիշտ կողմնորոշվել, հասկանան ու ընդունեն բազմակարծության սկզբունքները, կիրառեն կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունները, կաևորեն առողջ մրցակցությունը, անհատների սկզբունքայնությունը և խաղաղության անհրաժեշտությունը մեր կյանքում:
 
Ուսուցիչների օգնությամբ քննարկվեցին մի քանի այնպիսի հայտնի կոնֆլիկտներ, որոնք իրենց ոչ խաղաղ լուծումներում ունեցել են անուղղելի, աններելի արդյունքներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արցախյան հերոսամարտ, «Ռոմեո և Ջուլիետ», «Անուշ», Ավարայրի ճակատամարտ, Ա. Ս. Պուշկին, Լերմոնտովի կյանքի պատմությունները և այլն:
 
Աշակերտները հստակորեն որոշակիացրեցին իրենց դիրքորոշումները որպես կոնֆլիկտայիններ, խաղաղասերներ և խաղաղապահներ, ովքեր առաջադրված կոնֆլիկտային իրադրությունում փորձեցին պահպանել իրենց համոզմունքներ: Ընտրված երգի լավատեսական խոսքերը` «թե արդար է քո պայքարը, հավատա քո ուժերին», դեռահասներին կուղեկցեն առաջիկա օրերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.