News

Օշականյան հյուրընկալություն

Educational 2014-12-29

Բաց դասերի շարժը շարունակվում է Ջերմուկի Մ. Գորկու անվան կրթարանում: Յուրաքանչյուր դաս յուրովի իմաստավորումների և արդյունավետ ակնթարթների մի ամբողջական շղթա է: 4-ի «ա»-ի աշակերտները ներկայացրեցին կուռ, ամբողջական և իմաստուն, հետաքրքիր դասապրոցես: Դասի ընթացքում ակնառու բացահայտվեցին դպրոցականների ճկուն խոսքը, միտքը կառուցելու, տրամաբանական և դատողական վերլուծություններ կատարելու նրանց անսպառ կարողություններն ու հմտությունները:

Դասի նպատակն էր աշակերտների աշխարհաճանաչողական գիտելիքների օգնությամբ լրագրողին ներկայացնել հայ ժողովրդին: Դպրոցականները զույգերով, խմբային և համագործակցային խատանքների օգնությամբ լեհ լրագրողի հետ շրջագայում են: Ահա նրանք Օշականում են, որտեղ հայ գրերը հնարողի աճյունն է: Լրագրողը զարմացած և հիացած է, նա երբեք չի տեսել տառարյաններ:

 
Լեհ լրագրողը կարճ ժամանակում այնքան շատ բան լսեց և իմացավ հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի մասին: Լրագրողը Վարշավա հասնելուն պես պետք է գրեր ու պատմեր 5-րդ դարում հայ գրեր ստեղծած Մ. Մաշտոցի, հայերեն աղոթքի, հայկական տառարյանների, հայկական հուռթի այգիների մասին, որտեղ աճում են արևահամ մրգերը: 
 
Ինչպես հնարավոր է չգրել ու չպատմել հայկական խաչքարերի մասին, որոնց նմանը աշխարհում չկա, մեծ ձեռագրատան՝ Մատենադարանի, հայկական հոգևոր կենտրոնի Էջմիածնի, 1915թ.-ի 1.5 միլիոն հայերի ջարդի, մեծ կոտորածի զոհերի հիշատակը հիշեցնող Ծիծեռնակաբերդի, հայ դյուցազներգության մեծ  ասպետ, քաջազուն Սասուցի Դավթի  արձանի և այլ հուշարձան կոթողների մասին:
 
Լեհ լրագրողն անկարող է մոռանալ հայկական ընտանիքի պարզ, բայց նույնքան վեհ ու պատշաճ հյուրընկալության, փրփուր լավաշի մասին, սիրտը բաց և փոխարենը ոչինչ չպահանջող, առատ սեղան բացելու հայկական ավանդական հյուրընկալ սովորույթը պապենական մյուս սերունդներին փոխանցելու և դարերով պահպանելու մասին:
 
Դասը մոտենում է ավարտին, բայց դեռ այնքան ասելիք կա: Դասի կառուցվածքում մեծ էր համակարգչային հնարների ճիշտ օգտագործումը: Եվ ուրախալին այն էր, որ հերթի էին սպասում յուրաքանչյուր աշակերտ: Այնքան մեծ էր ոգևորությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.