News

Յուրօրինակ դաս Ջերմուկի Մ. Գորկու անվան դպրոցում

Educational 2014-12-29

Դպրոցի 9-րդ դասարանում անսովոր իրավիճակ էր: Աշակերտներն սպասում էին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին, տնօրենի պաշտոնակատար Լ. Սարգսյանին, ուսուցիչներին, ովքեր հրավիրվել էին ներկա գտնվելու Հասարակագիտություն առարկայից «Համայնքային հիմնախնդիրների բացահայտումը և ուսումնասիրումը» թեմայի շնորհանդեսին:

Մեծ էր աշակերտների հուզմունքը, նաև պատասխանատվությունը: Ուսուցչի՝ Հ. Գևորգյանի անմիջական հանձնարարությամբ ու հետևողական աշխատանքի շնորհիվ աշակերտները, հանդես գալով որպես լրագրողներ, հետազոտական աշխատանք էին կատարել, բացահայտել իրենց համայնքի հիմնախնդիրները և ուսումնասիրել են դրանք:

Նրանք նախ ներկայացրեցին իրենց պատրաստած ռեպորտաժները, հարցազրույցները բնակիչների և հանգստացողների հետ, ապա բարձրացված հիմնախնդրի մասին հարցեր ուղղեցին քաղաքապետին: Դասն անցավ ինտերակտիվ ու բավականին հետաքրքիր, երկուստեք ուսուցողական:
 
Վերջում քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշակերտներին համարձակության համար, այն բանի համար, որ նրանք արդեն մտահոգվում են իրենց համայնքի հիմնախնդիրներով ու սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում դրանց հանդեպ, առաջարկում լուծման տարբերակներ: Իսկ ուսուցիչները նախապես կազմված գնահատման սյունակաշարի չափանիշներով գնահատեցին աշակերտներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.