News

100 ՏԱՐՎԱ ՄԵՐ ՑԱՎԻ, ՀԱՎԱՏԻ ՈՒ ԷՐԳՐԻ ՄԱՍԻՆ

Educational 2014-12-29

Ահա նշված խորագիրն էր կրում Կոտայքի մարզի Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցատումը`նվիրված աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան 110-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մկրտչյանը: Բացման խոսքում նա կարևորեց Արշիլ Գորկու կյանքն ու թողած ժառանգությունը` որպես ազգային և համաշխարհային մշակույթի պատմության արժեքավոր մաս: 

 
«Անցնելով Մեծ եղեռնի ու գաղթի սարսափների միջով`Գորկին օտարության մեջ դարձավ այն հայ հանճարներից մեկը, որոնք իրենց հզոր արվեստով անտարբեր աշխարհի հայացքն ուղղեցին դեպի մեր ժողովուրդն ու նրա աղմկոտ անցյալը, որն արդար հատուցում է պահանջում»,-իր խոսքում նշեց Կ. Մկրտչյանը:
 
Միջոցառմանն ընդգրկված էին 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ, որոնք իրենց գեղեցիկ ասմունքով հուզեցին ներկաներին: Ցուցադրվեցին կադրեր «Արարատ» ֆիլմից: Վերջում աշակերտները ներկայացրին բեմականացում`Մուշեղ Գալշոյանի «Էս հին ու նոր օրեր» պատմվածքի մոտիվներով:
 
Կատարվեցին ազգային-հայրենասիրական երգեր: Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին, որպեսզի նրանք տեր կանգնեն մեր պատմության արդար դատին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Մ. Ավետիսյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Հնչեցին շնորհակալական և գովեստի խոսքեր կատարված աշխատանքի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.