News

Մաթեմատիկան կյանքի իմացությունն է

Educational 2014-12-29

Մաթեմատիկան կյանքին մոտեցնելու և երեխաներին առավել հասանելի դարձնելու նպատակով օրերս Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում կազմակերպվեց «Ուրախ մաթեմատիկա» միջոցառումը: Այն կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ալետա Ասատրյանը: 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին կյանքի բոլոր բնագավառներում գործածական և կենսականորեն կարևոր մաթեմատիկան, փաստելով, որ այն առօրեական և կյանքի բոլոր բնագավառներում կիրառելի գիտություն է:

«Նման միջոցառումներն արդյունավետ ներգործություն են ունենում ուսուցման գործընթացում, հնարավորություն են տալիս աշակերտներին ընդլայնելու և խորացնելու շրջապատող իրականության մասին իրենց պատկերացումները և գիտելիքները»,-նշեց Ալետա Ասատրյանը: 

Նմանատիպ միջոցառումները մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն զարգացնելու լավագույն միջոցն են, ընդլայնում են աշակերտների ճանաչողական սահմանները, դրանց շնորհիվ ձեռք են բերվում նոր գիտելիքներ, հմտություններ, սովորույթներ, որոնք նպաստում են ընդհանուր աշխարհաճանաչողության զարգացմանը:
 
«Ուսուցման արդյունավետության բարձրացումը միշտ էլ եղել է մաթեմատիկայի մեթոդմիավորմանը մտահոգող կարևոր և ժամանակակից խնդիրներից մեկը:
 
Առարկայի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու միջոցների շարքում մեծ են նման միջոցառումների դերը, որոնք հրապուրիչ են և նպատակային»,-փաստեց մեթոդմիավորման նախագահ Ժենյա Կոստանդյանը: Միջոցառումն ուսանելի էր և հաճելի պահեր պարգևեց մասնակիցներին: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.