News

Թումանյանական ընթերցումներ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-12-29

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի նախասրահը թումանյանական հևքով էր շնչում: Դպրոցի տարրական դասարանները մասնակցում էին «Թումանյանական ընթերցումներ» խորագրով միջոցառմանը: Յուրաքնաչյուր դասարան ներկայացավ յուրովի: IV «ա» դասարանը (դասղեկ Ա. Մովսիսյան) մեծ բանաստեղծի կյանքն ու գործը ներկայացրեց, Սուրեն Մուրադյանի «Թումանյանի ընտանիքը» ստեղծագործությամբ միջոցառմանը մասնակցեց IV «բ» դասարանը (դասղեկ Ս. Ասատրյան):
II «ա» և III «ա» դասարանների աշակերտները (դասղեկներ Ա. Խալաթյան, Ս. Հարությունյան) մեծ ոգևորությամբ արտասանեցին մեծ բանաստեղծի մանկական ստեղծագործություններից:
 
«Սուտլիկ որսկանը» հեքիաթի բեմադրությամբ հանդես եկավ II դասարանի աշակերտ Ջանջուղազյան Ավետը: «Չարի վերջը» և «Շունն ու կատուն» ստեղծագործությունները բեմադրեցին II «բ» (դասղեկ Մ. Մարգարյան) և III «բ» (դասղեկ Օ. Զաքարյան) դասարանների աշակերտները:
 
Աշակերտները երգեցին «Ախ ինչ լավ է», «Կաքավի գովքը» երգերը: Երգերը հնչեցին հանպատրաստից երգչախումբ կազմած տարրական դպրոցի բոլոր աշակերտների շուրթերից: Ավանդական այս միջոցառումը կրում է «Ամեն տարիք իր Թումանյանն ունի» հայտնի կարգախոսը: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.