News

Նոր տարվա խորհուրդը

Educational 2014-12-29

Էջմիածնի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի VII դասարանի աշակերտներն իրենց դասղեկ Ն. Փափազյանի հետ միասին կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում, որն ուներ հետաքրքիր խորագիր՝ «Նոր տարվա խորհուրդը»: Միջոցառման նպատակը մեկն էր՝ աշակերտների միջոցով տեղեկություններ հաղորդել, թե ինչպես են հայերը հնում նշել Ամանորը, որը հայտնի է եղել նաև Կաղանդ, Նավասարդ անուններով:

Սեղաններն էլ առատ էին ավանդական ծիսական ուտեստներով՝ Տարեհաց, գաթա, հատիկեղեն, յոթ տեսակի մրգեր, չիր ու չամիչ... Ավանդական տոնածառի կողքին էր նաև Մոմերի ծառը, որի վրա մոմեր էին դնում և ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր համար մոմ էր վառում, նաև Կենաց ծառը, որը զարդարված էր հասկերով՝ ի նշան առատության, խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, լոբու պատիճներով, որոնք խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության և լիության խորհրդանիշ:

Աշակերտները թե՛ իրենց խոսքի, թե՛ ծնողների պատրաստած ծիսական ուտեստների միջոցով կարողացան հմտորեն ներկայացնել, թե ինչպես են մեր պապերն ու տատերը հնում նշել Նավասարդը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.