News

«Մեր առողջութունը մեր ձեռքերում է»

Educational 2014-12-29

Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մեր առողջութունը մեր ձեռքերում է» խորագրով միջոցառում, որի նպատակն էր բացահայտել առողջ սննդի դերը մարդու կյանքում և զերծ մնալ վնասակար սովորույթներից:

Միջոցառման բովանդակությունը հետևյալն էր` մրգերի և բանջարեղենների պայքարը վնասակար սննդի և սովորույթների դեմ:

Նարեի և Նարեկի օրինակով բացահայտվեց մրգերի և բանջարեղենների օգտակարությունը, իսկ վնասակար հյութերը, սնունդը և սովորույթները հայտնվեցին աղբամանում:
 
Մասնակիցներն էին III-V դասարանի աշակերտները: Միջոցառման ավարտին կատարվեց ամփոփում հարցերի միջոցով ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.