News

Հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը արդեն սկսվել է

Educational 2013-04-04

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի` մեկնարկել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունելությունը»: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները, կարող են մասնակցել hավաստագրման քննություններին:

Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

•դիմում նախարարի անունով (Ձև-2).
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ   լուսանկար։
 
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2013թ. ապրիլի 10-29-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483):   
 
Աղբյուր՝ www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.