News

Կոնֆլիկտներ և լուծումներ

Educational 2014-12-29

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի VI «բ» դասարանում դասղեկ Քնարիկ Կոբալյանն անցկացրեց «Կոնֆլիկտներ և լուծումներ» թեմայով դասղեկի ժամ:

Դասի սկզբում նշվեց, թե ինչ է կոնֆլիկտը և որ դեպքերում այն կարող է առաջանալ: Այնուհետև կազմակերպված խաղի միջոցով աշակերտները ներկայացրեցին դրական և բացասական կոնֆլիկտային խմբերը: Կոնֆլիկտային իրավիճակների չորս  տեսակները  ներկայացվեցին  երկու  առանցքով՝ նպատակներ  և վարքագիծ:

Դասն ընդմիջվեց կատակ պարով, որում ևս առկա էր կոնֆլիկտային իրավիճակ, որը խաղաղ ելք ունեցավ: Բացատրվեցին պաստառներում եղած կոնֆլիկտային իրավիճակները, վարվելաոճերը: Աշակերտները փոքրիկ դերախաղի միջոցով ներկայացրեցին իրենց դասարանում առկա անձ-խումբ կոնֆլիկտը, որն էլ ստացավ իր դրական լուծումը:
 
Ներկայացումից հետո աշակերտներին շնորհվեցին կոնֆլիկտային իրավիճակներում բնորոշ վարվելակերպի ոճեր՝ ըստ կենդանիների անվանումների /բու, արջ, աղվես, կրիա, շնաձուկ/ և  բացատրվեցին անձ-խումբ կոնֆլիկտի առանձնահատկությունները:
 
Դասի վերջում աշակերտները կատարեցին «Խաղաղություն» երգը, որի ընթացքում էլ գրատախտակին կառուցեցին «Խաղաղության մոլորակ»-ը, իսկ փոքրիկ ներկայացման ընթացքում հրեշտակները կապեցին և սաստեցին «չար»-ին: Վերջում աշակերտները բարձրաձայն նշեցին՝ «Մենք բոլորս հավասար  ենք, մենք բոլորս ընկերներ ենք»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.