News

Յուրատեսակ միջոցառում Ծիլքարի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-29

«Սուրբ երրորդության» խորհուրդն ամփոփող միջոցառում տեղի ունեցավ Ծիլքարի Խ. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցում: Այն նպատակաուղղված էր հոգևոր երգերի ունկնդրմանը: Միջոցառումը բացեց տեր Մուշեն, ով լուսաբանեց Սուրբ երրորդության խորհուրդը:

Դպրոց հրավիրված երեք երգչուհիները կատարեցին երգեր` երեք մասից բաղկացած՝ շարականներ, Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի և Վ. Տերյանի խոսքերով գրված երգեր, Կոմիտասի երգերից և «Կիլիկիաների» շարք:

Միջոցառումը նպատակ ուներ աշակերտների մեջ սեր և հետաքրքրություն արթացնել մեր հոգևոր գանձարանի նկատմամբ, հորդորել զգալու հոգևոր երգը և գիտակցելու մշակութային արժեքների դերը:
 
Միջոցառումը տրամադրող էր, կարծես ամեն ինչ աննյութացել էր, և միայն երգի ելևէջներն էին թրթռում  և խոսում մարդկանց հոգիների հետ: Եվ աշակերտները, և ուսուցիչները, և հրավիրված ներկաները համակ ուշադրությամբ լսեցին կատարումները և մեծ բավականություն ստացան:
 
Միջոցառումն իր դաստիարակչական ելույթով ամփոփեց տեր Մուշեն, որի հիմնական ասելիքը ազգային արժեքների գնահատումն ու պահպանումն էր:
 
Շնորհակալական խոսքեր ասացին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, մյուս ներկաները` խնդրելով, որ նման միջոցառումները շարունակական լինեն: Միջոցառումն ավարտվեց աղոթքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.