News

Միջոցառում Զովաբերի միջնակարգ դպրոցում՝ նվիրված Ամանորին

Educational 2014-12-29

Նոր տարին բոլոր ժամանակներում էլ սիրված ու սպասված տոն է: Ասում են, ինչպես դիմավորես Ամանորը, այնպես կընթանա ողջ նոր տարին:

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանը որոշել է ուրախությամբ ու ցնծությամբ դիմավորել գալիք 2015 թվականը, որպեսզի օրհնվի ողջ նոր տարին, այն ուղեկցվի գեղեցիկ զգացողություններով, հույսով ու հավատով, խաղաղությամբ ու բերկրանքով, երգով ու ցնծությամբ, հաճելի անակնկալներով ու բարությամբ: 

 
Դասվար Ա. Մելքոնյանի կազմակերպած «Ուրախ ամանոր» խորագրով միջոցառումն ամբողջովին երգի ու մաղթանքների, հանելուկների ու հաճելի անակնկալների, սպասված ու անսպասելի հյուրերի և բարության դասերի միասնական ամբողջություն էր՝ լույսով ու հույսով ողողված: 
 
Այնքան անկաշկանդ, այնքան ազատ էին ասմունքում, երգում ու պարում երեխաները, որ կարծես պատրաստի դերասանական խաղի էին ականատես լինում միջոցառման ներկա աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները:
 
Լույսով ու բարությամբ տոգորված, հույսով ու հաճելի սպասումներով լեցուն, երեխաները ճանապարհեցին 2014-ը, դիմավորեցին նոր տարին: Միջոցառման ամենասպասված հյուրը Ձմեռ պապն էր, որն էլ դատարկաձեռն չէր եկել: Նա բոլորին մեծահոգաբար բաժանեց նվերներ, ձոնեց մաղթանքներ:
 
Օրը լուսաշաղախ էր ու հիշարժան: Աշակերտների՝ ձյան նման մաքուր ու անապակ հոգիները լցվեցին բերկրանքով, խինդով ու ցնծությամբ: Նրանք գոհ էին և ուրախ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.