News

«Ամանորն աշխարհում»

Educational 2014-12-29

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի 6 «ա» դասարանում տեղի ունեցավ «Ամանորն աշխարհում» խորագրով դասղեկի բաց դաս-միջոցառում: Այն իր բովանդակությամբ և բնույթով անչափ ինքնատիպ և հուզական էր:

Նախ երեխաները մտովի ճամփորդեցին 5 երկիր և ներկայացրեցին, թե ինչպես է նշվում Ամանորն աշխարհի տարբեր ակյնուններում, ինչ հետաքրքիր ամանորյա սովորույթներ, ավանդույթներ կամ ճաշատեսակներ կան այդ երկրներում: Յուրաքանչյուր երկիր շնորհավորանքներ և մաղթանքներ էր հղում հայ ժողովրդին իրենց իսկ լեզուներով:

Ապա ներկաները տեղափոխվեցին Հայաստան և ներկայացվեց, թե ինչպես է նշվում Ամանորը Հայաստանում և յուրաքանչյուրի ընտանիքներում: Իսկ վերջում հնչեցին անչափ հուցիչ մաղթանքներ՝ ուղղված սոցիալական այն շերտերին, որոնք ավելի շատ ունեն սիրո, հոգատարության կարիք` մանկատուն, ծերանոց, հիվանդներ, հաշմանդամներ, զինվորներ:
 
 Դաս-միջոցառումն ուներ անչափ կարևոր դաստիարակչական, սոցիալական, բարոյախրատական նշանակություն և սերմանում էր սեր, բարություն, հոգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ, այն ստիպեց Ամանորի նախաշեմին վերանայել երեխաների վերաբերմունքը շրջապատի նկատմամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.