News

Երգը բարեկամության կամուրջ է

Educational 2014-12-29

Գյումրի քաղաքի համար 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Երգը բարեկամության կամուրջ է» խորագրով ցերեկույթ: Միջոցառման նպատակն էր նպաստել Ռուսաստանի նկատմամբ հայ աշակերտների հետաքրքրության ակտվացմանը, ծանոթացնել նրանց ռուսական մշակույթի հետ:

Ցերեկույթն անցավ դպրոցի դահլիճում, որը զարդարված էր հայ և ռուս ժողովուրդների ազգային սիմվոլներով: Այս միջոցառմանը մասնակցեցին V, VII, IX դասարանների աշակերտները:

Ցերեկույթի սկզբում հնչեցին երկու պետությունների հիմները: Այնուհետև աշակերտները ասմունքեցին ստեղծագործություններ՝ նվիրված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
 
IX դասարանի աշակերտները համառոտ տեղեկություններ հայտնեցին, թե երբ է Ռուսաստանում հիմնվել առաջին հայկական համայնքը և ինչպես են օգնել հայերին Եկատերինա II թագուհին, Ռուսական Ալեքսանդր I կայսրը, մարշալ Սուվորովը: Նշվեց նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի մեծ դերը 1828 թվականի Թեհրանում Թուրքմենչայի պայմանագիրը կնքելիս, որից հետո նա դաժանորեն սպանվեց:
 
Ցերեկույթի ընթացքում աշակերտները պարեցին հայկական և ռուսական ժողովրդական պարեր և երգեցին ռուսական ժողովրդական երգեր՝ “Во поле береза стояла”, “С чего начинается Родина?”, “Куда уходит детство”, ”Мы желаем счастье Вам!”:
 
Ցերեկույթը նպատակային բնույթ ունեցավ: Աշակերտները կարողացան գեղեցիկ ձևով ներկայացնել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որն այսօր էլ շարունակվում է ի նպաստ մեր ժողովրդի:
Միջոցառումն ուներ նաև դաստիարակչական և գեղագիտական մեծ նշանակություն: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.