News

Ամանորյա ծիսակարգը հին Հայաստանում

Educational 2014-12-29

Ազգային արժեքների պահպանությունը, վերանայումը արդի հայ հասարակության կարևորագույն խնդիրներից էին: Առավելությունն սկսում է կրթական հաստատություններից, որտեղ ձևավորվում, կրթվում և զարգանում են աճող սերնդի միտքը, արժեհամակարգը: Այս նպատակով Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը պարբերաբար կազմակերպում է զանազան միջոցառումներ ազգային ավանդույթները, հոգևոր և նյութական մշակույթը արժևորելու, գանահատելու նպատակով:

Օրերս դպրոցում կայացավ տարեմուտի միջոցառում: «Ամանորյա ծիսակարգը հին Հայաստանում» խորագրով միջոցառումը ճանաչողական-ուսուցողական բնույթի էր և վեր էր հանում հայակական ամանորյա ծեսերը, ծիսախաղերը, հավատալիքային համակարգը` ամբողջացնելով Ամանորը նշելու խորհորդը:

Միջոցառմանը մասնակցում էին 6-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ի ցույց դրեցին իրենց դերասանական օժտվածությունը` թեմայի շուրջ իմացությունը տպավորիչ կերպով փոխանցելով հանդիսատեսին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.