News

Բարեգործությունը մեր ձեռագիրն է

Educational 2014-12-29

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն իր հերթական բարեգործությունն էր նախաձեռնել` կազմակերպելով այց անապահով ընտանիքի, որն ապրում էր ժամանակավոր տնակում:

Հուզիչ պահերը քիչ չէին, ինչը այդ գործում խիստ կարևորում են նախաձեռնողները: Նմանատիպ բարեգործությունները կնպաստեն, որ երեխաների մեջ խոսի մարդը:

Այս քայլից հետո մասնակիցները հույս ունեն, որ կհայտնվեն բարեգործ մարդիկ, ովքեր իրենց անգամ աննշան թվացող օգնությամբ մեծ երջանկություն կպատճառեն աջակցության կարիք ունեցող ժպտուն և հույսով լի աչուկներով մանուկներին և ամանորյա գիշերը կվերածեն իրական հեքիաթի:
 
Չէ՞ որ այնքան քիչ բան է պետք այդ մանուկներին երջանիկ զգալու համար: Աշակերտները խոստանում են հավատարիմ մնալ իրենց գործելաոճին և շարունակել բարեգործությունը ապրելու կերպ համարելը և այդկերպ գործելը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.