News

Տերյանական միջոցառում Արշալույսի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-29

Արմավիրի մարզի Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ցերեկույթ էր՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքին և ստեղծագործական ուղուն: Մասնակիցները 10-րդ «ա» դասարանի աշակերտներն էին, կազմակերպիչը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ք. Եփրեմյանը:

Բանաստեղծի կյանքը, ստեղծագործական ուղին ներկայացվեց շատ հանգամանալից, աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին բանաստեղծություններ «Մթնշաղի անուրջներ» և «Երկիր Նաիրի» շարքերից: Աշակերտները կատարեցին երգեր՝ գրված Տերյանի բանաստեղծությունների բառերով:

Բեմադրվեց պար՝ համապատասխանեցված «Կարուսել» երգին: «Երկիր Նաիրի» շարքի թախծալի և ահազանգող բանաստեղծություններին հաջորդում էին լավատեսական գործերը:
 
Ցերեկույթի ընթացքում միախառնված էին լուսավոր թախիծն ու բերկրանքը, հուսահատությունն ու ոգեշնչող լույսը, «յոթնապատիկ խոցված Տիրամայրը» և «ծիրանավառ» և «արքայական հավերժող խոսք» ունեցող երկիրը:
 
Դպրոցի դահլիճը ձևավորված էր աշնանային պուրակ հիշեցնող բնանկարներով: Ցերեկույթի ընթացքում հնչում էին մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
 
Միջոցառման մասնակից աշակերտներն արժանացան տնօրեն Մ. Հովսեփյանի, փոխտնօրեն Լ. Մուրադյանի, դասվար Ջ. Կարապետյանի և ծնողների խրախուսական խոսքերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.