News

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ

Educational 2014-12-29

Արդեն ձմեռ է՝ ցուրտ, մռայլ, բայց Արևշատի միջնակարգ դպրոցում տաքություն է, ջերմություն, վաղուց սպասված միջոցառում՝ նվիրված Համո Սահյանի հարյուրամյակին: Աշակերտներն անհանգիստ են, հուզախռով. կարո՞ղ են արդյոք պատշաճ ներկայացնել մեծ բանաստեղծի պարզ, անմիջական, բայց և բարդ, իմաստուն ստեղծագործական հարուստ աշխարհը:

Բեմը լուսավոր է: Սյունաց աշխարհի շքեղ բնապատկերները և Սահյանի խոհուն կերպարանքը ներդաշնակվում են ճեփ–ճերմակից շողացող աշակերտներին, աղմկոտ դահլիճին: 

Ե՛վ բարձր, և՛ ցածր դասարանի աշակերտները ասմունքում էին, երգում պարում: Հուզվեցին, ծափահարեցին և համակ ուշադրությամբ լսեցին տնօրենի՝ Ս. Դավթյանի դրվատանքի խոսքերը:
 
Ս. Դավթյանը խրախուսեց լավագույն ասմուքողներին՝ Շիրակին, Ժիրայրին, Արամին, Հովհաննեսին և Սմբատին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.