News

Բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Educational 2014-12-29

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի III «բ» դասարանում տիրում էր տոնական, տիեզերական տրամադրություն. բաց դաս էր «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Հմուտ, բազմավաստակ ուսուցչուհի Անահիտ Սերոբյանը դասն սկսեց ֆրոնտալ հարցումներով՝ ամփոփելով աշակերտների գիտելիքները տիեզերքի մասին: Աշակերտները շատ գեղեցիկ կերպով ներկայացրեցին շրջապատող գեղեցիկ և հավերժ աշխարհը:

Ցուցապաստառի վրա ցույց տվեցին մեր տունը` Երկիրն Արեգակնային համակարգում: Նախօրոք հանձնարարված էր լրացուցիչ նյութերով ներկայացնել, թե ինչ էին սովորել, ինչ գիտեն, ինչ իմացան Արևի, Երկրի, Լուսնի մասին:

Աշակերտները ուսումնասիրել էին լրացուցիչ գրականություն և իրենց պատրաստած ցուցապաստառների օգնությամբ կարողացան շատ հետաքրքիր և ուշագրավ տեղեկություններ հաղորդել:
 
Մենք` Արեգակնային համակարգի և երկիր մոլորակի բնակիչներս,- իր խոսքը սկսեց ուսուցչուհին,- այսօր կիմանանք ևս մի նոր բան, եթե գուշակեք հանելուկը՝
Մի ծեր սիրամարգ չորս բույն է հյուսել,
Ամեն բնի մեջ երեք ձու ածել:
 
Աշակերտները գուշակեցին հանելուկը՝ պատասխանն էր տարվա չորս եղանակները: Կազմակերպված խաղի միջոցով մեկ անգամ ևս ստուգվեց աշակերտների՝ եղանակների և ամիսների ճիշտ հերթականության իմացությունը: Դիտեցին տեսանյութ՝ Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջը իր բնական արբանյակի` Լուսնի հետ:
 
Աշակերտները եկան այն եզրակացության, որ այդ պտույտի ընթացքում էլ ձևավորվում են տարվա չորս եղանակները, իսկ հերթափոխը կախված է արևի դիրքից: Բաց դասի ընթացքում աշակերտները շատ բաներ սովորեցին, իսկ տնօրինությունը և ուսուցչական կոլեկտիվը գոհ էին արդյունքից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.