News

Կոնֆլիկտների կառավարում

Educational 2014-12-29

Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում անցկացվեց «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով բաց դաս: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Է. Եղիազարյանը, տնօրենի տեղակալներ Ռ. Հարությունյանը, Ռ. Լալայանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ս. Միքայելյանը, Կրթության ազգային ինստիտուտից Ջ. Մաթևոսյանը:
Դասի նպատակն էր աշակերտների շրջանում տարածել այն տարրական հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու, կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ դրսևորվելու համար:
 
Աշակերտները գիտակցեցին, որ ամենաընդունելի վարվելակերպը համագործակցությունն է, որի դեպքում հնարավոր է հասնել նպատակին և պահպանել փոխհարաբերությունները դիմացինի հետ: Հասկացան, որ կոնֆլիկտային իրավիճակն ինքն է երբեմն թելադրում վարվելակերպի կոնկրետ ոճի ընտրությունը:
  
Կոնֆլիկտների մասին հակիրճ տեղեկություն հաղորդելուց հետո աշակերտներին առաջադրանք տրվեց բերել կոնֆլիկտների օրինակներ, որոնք տեղի են ունեցել ընտանիքում, դասարանում, պատմության մեջ:
 
Աշակերտներն իրենք իրենց բնութագրեցին, տվեցին կոնֆլիկտի իրենց սահմանումը, նույնիսկ խոսեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Դասի վերջում աշակերտները քննարկեցին, թե ինչ սովորեցին և ներկայացրեցին իրենց դասարանի խորհրդանիշը պաստառի տեսքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.