News

Դասղեկի ժամ`նվիրված բիբլիական լեռանը

Educational 2014-12-29

Օրերս Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի II «ա» դասարանում դասղեկի ժամը նվիրվեց բիբլիական լեռանը`Արարատին: Դպրոցին հյուր էին եկել լեռնագնաց, լրագրող, գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը, պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, երկրապահներ Արտաշես Վարդանյանը, Արմեն Սարգսյանը, Մելիքսեթ Մանուկյանը, Ջիվան Մանուկյանը:

Արարատն իր անզուգական գեղեցկությամբ շատերի համար եղել է ոգեշնչման աղբյուր, այն հայ ժողովրդի բազմադարյա պատմության լուռ վկան է: Շատ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը, այդ թվում նաև երկրապահ կամավորական խումբը: 

 
Հյուրերը պատմեցին իրենց արշավախմբի, դժվարին վերելքը հաղթահարելու մասին, թե ինչպես բարձրացան լեռը` նվաճելով 5165 մ բարձրությունը, և հայկական եռագույնը ծածանեցին բիբլիական լեռան գագաթին, ինչպես դիմացան սառնամանիքին և ուժեղ քամուն:
 
Հյուրերն աշակերտներին ներկայացրին ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները, ցուցադրեցին տեսագրություններ, բազմաթիվ լուսանկարներ,պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.