News

Բրեյն-ռինգ Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում

Educational 2014-12-27

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքային դասարանների աշակերտների մասնակցությամբ, որը կազմակերպել էր դպրոցի բնագիտական և մաթեմատիկական մեթոդմիավորումները: Խաղն անցկացվեց չորս փուլերով:
Հարցերը վերաբերում էին բնագիտական բոլոր առարկաներին: Փուլերի միջև տեղի ունեցած դադարների ժամանակ աշակերտները ներկայացան երգ ու պարով, կատարեցին հետաքրքրաշարժ քիմիական փորձեր: 
 
Հաղորդավարները հարցեր ուղղեցին նաև հանդիսատեսին, ճիշտ պատասխանողներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ: «Էրուդիտ» և «Նիկա» թիմերի միջև խաղն ընթացավ լարված պայքարով և ավարտվեց «Նիկա» խմբի հաղթանակով: 
 
Մրցակցող թիմերի մասնակիցները  ստացան խրախուսական նվերներ, իսկ հաղթող թիմին տնօրենը պարգևատրեց պատվոգրով: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.