News

«Սոխակը»

Educational 2014-12-27

Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի V «ա» դասարանում բաց դաս էր մայրենիից: Դասի թեման էր Հ. Ք. Անդերսենի «Սոխակը»: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Ակուլյանը մեծ վարպետությամբ վարեց դասը՝ կիրառելով ժամանակակից դասի նոր մեթոդները:
Դասի փուլային զարգացումը զուգակցվում էր թեմատիկ թափանցապատկերների ցուցադրմամբ: Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ստեղծագործության ունկնդրմամբ:
 
Ուսուցչուհին դասն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով հեքիաթի առաջին մասը ներկայացրեց փոքրիկ բեմականությամբ՝ ապահովելով աշակերտների բանավոր խոսքի զարգացումը:
 
Աշակերտները ձեռք էին բերել տեղեկություններ հավաքելու հմտություն և դրանք նպատակին օգտագործելու կարողություն:
 
Ուսուցչուհին ապահովեց միջառարկայական կապը՝ կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն, կերպարվեստ, երգ-երաժշտություն առարկաների միջև: Դասը յուրատիպ էր և, իրոք, նման էր հեքիաթի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.