News

Երևանի թիվ 157 դպրոցի աշակերտների այցն Ազգային պատկերասրահ / ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ /

Educational 2014-12-26

Ի նշան արդյունավետ համագործակցության՝ «Dasaran» կրթական ծրագիրը Երևանի թիվ 157 հիմնական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտներին հնարավորություն էր ընձեռել այցելելու Հայաստանի ազգային պատկերասրահ և մասնակցելու պատկերասրահում անցկացվող ինտերակտիվ շրջայցի:
Այցի ընթացքում դպրոցականները ծանոթացան Հովնաթանյանների թողած մշակութային ժառանգությանը, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերին, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Ստեփան Աղաջանյանի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններին, որոնց դերը մեծ է ազգային արվեստի կայացման գործում:
 
«Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ նախաձեռնության շնորհիվ երեխաները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան ընդլայնելու մշակութային ոլորտից ունեցած գիտելիքների շրջանակը, հաղորդակցվելու գեղանկարչության բացառիկ նմուշներին, արժևորելու հայ գեղանկարիչների արվեստը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.