News

Խաղաղությունից կոնֆլիկտ մեկ քայլ է

Educational 2014-12-25

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 6-րդ դասարանի (դասղեկ Հեղինե Բաղդասարյան) դասղեկական «Խաղաղությունից կոնֆլիկտ մեկ քայլ է» թեմայով բաց դաս: Բաց դասի թեման համապատասխանում էր «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության իրականացրած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրին:

Բաց դասը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում դասարանի և դասղեկի կատարած մի շարք աշխատանքների ամփոփումն էր: Ներկա էին ծնողներ, ուսուցիչներ:

Աշակերտները նախապատրաստել էին պաստառներ՝ նվիրված մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող կոնֆլիկտների և նրանց խաղաղ լուծման  ճանապարհներին: Աշակերտներն ինքնուրույն հետազոտություններով ներկայացրին պատմական ակնարկներ թեմային համապատասխան: 

Կոնֆլիկտների լուծման առաջադրված հետաքրքիր ձևերից էր աշակերտների կատարմամբ ջութակի, դուդուկի երաժշտությունները (Գ. Ղուկասյան- ջութակ, Ա. Մարգարյան-դուդուկ, Ս. Մարջանյան-երգեցողություն):
 
Աշակերտները խոսեցին նաև իրենց միջև տեղի ունեցող կոնֆլիկտների և դրանց լուծման եղանակների մասին՝ պաստառների վրա ներկայացնելով սեփական պատկերացումները: Դասն ամփոփեց դասղեկը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.