News

Միջոցառում Արտենիի թիվ 1 դպրոցում

Educational 2014-12-25

Հերթական միջոցառումն էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցում ձևավորվել է հմուտ ու բովանդակալից միջոցառումներ իրականացնելու մշակույթ: Եվ ահա 2-րդ դասարանում բեմադրություն-միջոցառման խորագիրն էր «Մեր առողջությունն մեր ձեռքերում է»:

Միջոցառումը ոչ միայն դաստիարակչական, այլև գեղագիտական ճաշակ ձևավորելու նպատակ էր հետապնդում՝ ինչպես նպաստել առողջությանը, զերծ մնալ վնասակար սովորույթներից, հարգել սեփական օրգանիզմը, առողջ և ճիշտ սնվելու, կարևորելու մրգերի և բանջարեղենների դերը մարդու առողջության գործում: 

Միջոցառման ընթացքում նշվեց մրգերի ու բանջարեղենների օգտակար հատկանիշների, վիտամինային բաղադրության մասին: Աշակերտները հասկացան ու գնահատեցին, որ պետք է օգտվել բնության ընձեռած հնարավորություններից, բարիքներից, հեռու մնալ քիմիական բաղադրություն պարունակող սննդից, ճիշտ սնվել ու ճիշտ ապրել, քանզի առողջ ու երկար ապրելու գրավականն առողջ ու մաքուր սնունդն է:
 
Միջոցառման կայացմանը նպաստել էին նաև ծնողները, ովքեր հարդարել ու ձևավորել էին դասասենյակը, ինչպես նաև ապահովել էին աշակերտներին համապատասխան հագուստով: Միջոցառումն ավարտվեց «Ես սիրում եմ իմ երկիրը» երգով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.