News

Ազգային պատկերասրահի հյուրերը թիվ 125 դպրոցի սաներն էին /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Educational 2014-12-25

Մարդ ամեն բանի մեջ գեղեցիկն է որոնում և գեղեցիկն է գտնում: Պետք է ապրել գեղեցիկ, մտածել և զգալ գեղեցիկ: Արվեստն էլ թարգմանում և յուրովի է վերարտադրում գեղեցիկը:
Արվեստի միջոցով վերարտադրված գեղեցիկը տեսնելու և գնահատելու, մշակութային կյանքին հաղորդակից լինելու նպատակով այս անգամ Հայաստանի ազգային պատկերասրահ էին այցելել Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի աշակերտները:
 
Պատկերասրահում աշակերտները հիացած դիտեցին կտավները, լսեցին հետաքրքրաշարժ պատմություններ, բացահայտեցին բազում գաղտնիքներ:
 
«Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ նախաձեռնության առաջնային և հիմնական նպատակն է սերտացնել կապը դպրոցի և մշակութային ոլորտի միջև:
 
Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին ծանոթանալու և ճանաչելու մշակութային հայտնի գործիչներին և նրանց հեղինակած աշխատանքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.